Մինչև սեպտեմբերի 26-ը Արևմտյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 24-ի ցերեկը կլինի +20, +25 աստիճանի սահմաններում, իսկ սեպտեմբերի 24-25-ը կնվազի մինչև +17, +22 աստիճան:
Արևելյան Վրաստանում մինչև սեպտեմբերի 24-ը կպահպանվի բարձր ջերմային ֆոն (+25, +30 աստիճան), տեղ-տեղ կդիտվի անձրև։ Սեպտեմբերի 24-25-ին կդիտվի համեմատաբար ավելի ցուրտ եղանակ, սպասվում են կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ՝ արևմտյան ուժեղ քամի։
Թբիլիսիում մինչև սեպտեմբերի 24-ը կդիտվի տաք եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճանի սահմաններում։ Երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 24-25-ին կզովանա նաև մայրաքաղաքում, կդիտվի հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի +21, +23 աստիճանով։