Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, կարևորվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։