Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում բնակիչները դժգոհում են ռուսաստանցի հանգստացողներից: Աբխազները բողոքում են գողության, գույքը վնասելու դեպքերից և ընդհանուր անպատշաճ վերաբերմունքից, հայտնում է ռուսական Лента.ру սոցկայքը:
Բիճվինթայի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջը վրդովեցրել է հատկապես ռուս զբոսաշրջիկների պահվածքը. «Եթե ինչ-որ բանի կարիք ունեն, կարող են մեզ ասել, նրանք գողանում են այն ամենը, ինչ կարողանում են…»:
Աբխազ սեփականատերերը դժգոհում են նաև իրենց ունեցվածքին վնաս պատճառելու դեպքերից:
«Անընդհատ ինչ-որ բան պետք է վերանորոգենք՝ սանտեխնիկա, կահույք…»,- պատմել է սեփականատերերից մեկը:
Միաժամանակ, աբխազ սեփականատերերն ուշադրություն են հրավիրում ռուս հանգստացողների անպատասխանատու վերաբերմունքի վրա` իրենց իսկ երեխաների նկատմամբ և ընդգծում, որ նույնիսկ մի քանի դեպք է եղել, երբ ընտանիքները վերադարձել են Ռուսաստան, իսկ երեխաներին թողել են Աբխազիայում։
Տեղացիներին զայրացնում են նաև հանգստացող ռուս կանանց չափազանց ազատ վարքն ու պահվածքը:
Մոսկվան շարունակում է Աբխազիան Ռուսաստանին միացնելու գործընթացը․ կարծիքներ