Վրաստանը բարելավել է առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային ծավալով աճել է: Geostat-ի տվյալներով, Վրաստանից Հայաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է:
Վրաստանում ալյուրի ներմուծումը շարունակում է աճել. աճ է արձանագրվում ոչ միայն նախորդ ամիսների, այլև նախորդ տարվա համեմատ։
Վրաստանի նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին հայտնել է, որ միությունը նախատեսում է ստուգումներ սկսել ավտոլցակայաններում:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին հայտնել է, որ Վրաստանի ամենահայտնի պահպանվող տարածքներից առաջին քառյակում են Պրոմեթևսի քարանձավը, Մարտվիլիի կիրճը, Սատափլիան և Ծալկայի կիրճը (Դաշբաշի ադամանդե կամուրջը):
Ռուսաստանի «Справедливая Россия—Патриоты—За правду» կուսակցության անդամ Սերգեյ Միխեևը Соловьёв LIVE-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվայում խորհուրդ են տալիս Հայաստանին ու Վրաստանին «վերադարձնել» Ռուսաստանի կազմ։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով՝ լեհական «Դելտա» ընկերության հետ բոլոր պաշտոնական գործընթացներն ավարտվել են, և մինչև տարեվերջ Վրաստանում կսկսվի անօդաչու հետախուզական և մարտական ինքնաթիռների արտադրությունը։
Եվրամիությունը հրապարակել է նախորդ ֆինանսավորման ժամանակահատվածում Վրաստանի հետ համագործակցության արդյունավետության և ազդեցության մանրամասն գնահատականը:
Ռուսաստանի և Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի միջև դե ֆակտո սահմանային անցակետում (Ադլեր) նախատեսվում է թողունակությունը հասցնել օրական 100 հազար մարդու և 20 հազար մեքենայի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դիմիտրի Չերնիշենկոն Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ հանդիպումից հետո։
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Թեա Ախվլեդիանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերի հետ։ Այս մասին տեղեկացնում է պետնախարարի գրասենյակը։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանին:
Եվ վերջում՝ Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.8261 լարի է, իսկ եվրոյինը` 2.8204 լարի։