Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:
Վրաստանի կառավարության ղեկավարը այցելել է Վրաստանում Իրանի դեսպանատուն, գրառում թողել բացված սգո մատյանում. «Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Վրաստանի անկախության առաջին տարիներին կանգնած է եղել մեր երկրի կողքին: Անգնահատելի է նրա դերը անկախ Վրաստանի և Իրանի Իսլամական հանրապետության բարեկամական հարաբերություններում: Եվս մեկ անգամ իմ խորը ցավակցությունն եմ հայտնում»: