Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը այցելել է Թբիլիսիում գտնվող սինագոգ, հանդիպել է նաև կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեին:
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Իսրայելում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն և Վրաստանում Իսրայելի դեսպան Շափթայ Ցուրին:
Իսրայելի նախագահը կարևորել է վրաց և հրեա ժողովուրդների բազմադարյա պատմական բարեկամությունը՝ հատուկ ընդգծելով նաև հրեական մշակույթի տարածման գործում վրաց հրեաների կարևոր դերը:
Իսրաելի նախագահը նշել է, որ Վրաստանը միակ երկիրն է, որտեղ հակասեմական տրամադրություններ չեն եղել: