Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են մեկ օրում։
Վրաստան-Հս. Մակեդոնիա ֆուտբոլային խաղը կկայանա սեպտեմբերի 23-ին «Դինամո Արենայում»: Առաջիկա հանդիպումը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տնային խաղն է։
Նշենք, որ խումբը 10 միավորով գլխավորում է Վրաստանի հավաքականը. երկրորդ տեղում Հս. Մակեդոնիան է՝ 7 միավորով։