Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն ասել է, որ Վրաստանի ընտրած քաղաքականությունը խաղաղությունն է, և բռնակցված տարածքների վերադարձի հարցը դիտարկվում է միայն խաղաղության ճանապարհով:
Անդրադառնալով Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունների վերաբերյալ Մոսկվայից հնչած հայտարարությանը, Բուրճուլաձեն նշել է՝ այն ծրագրված զորավարժություն էր, որն անցկացվում էր Վրաստանում վեցերորդ անգամ։
«Կոռեկտ չէ այն հայտարարությունը, թե մենք ընտրում ենք ռազմականացման ուղին։ Զորավարժություններից հետո մեզ մոտ տեխնիկա չի մնացել, և մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ ունեցած հարաբերությունները, դրանում առանձնահատուկ բան չկա»,- ասել է ՊՆ նախարարը:
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել առ այն, որ Վրաստանում անցկացվող «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունների շրջանակներում աշխատանքներ են տարվում Եվրոպայից Վրաստան ՆԱՏՕ-ի ծանր տեխնիկայի տեղափոխման ուղղությամբ։
ՆԱՏՕ-ն զինտեխնիկա է տեղափոխել Վրաստան․ Մոսկվան անհանգստացած է