Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և CRRC-Վրաստանի կողմից այսօր հրապարակված հարցման համաձայն՝ հարցված բնակչության 75 տոկոսը կողմ է Վրաստանի եվրաինտեգրմանը, իսկ 25 տոկոսը կարծում է, որ երկրի կառավարության քաղաքական կամքի բացակայությունն է անդամակցության գլխավոր խոչընդոտը:
Նման միտում է կրկնվում նաև ՆԱՏՕ-ի հարցով․ քաղաքացիների 69 տոկոսը կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցությանը։ Որպես հիմնական խոչընդոտներ հարցվածների մեծամասնությունը նշում է Ռուսաստանի և վերջինս կողմից օկուպացված տարածքների գործոնը։
Նշվում է նաև, որ բնակչության ռեկորդային տոկոսն (62 տոկոս) ասում է, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր չէ և իր հարևանների համար ժողովրդավարության լավ օրինակ չէ (56 տոկոս)։