Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և հայտարարել, որ դատապարտում է վտանգավոր էսկալացիան։
Նախագահը նշել է, որ խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի կովկասյան բնակչության ապագային:
«Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների ու բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին վերսկսվել են ռազմական գործողությունները։