Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 80 մլն լարի (28 մլն դոլար)՝ տարեկան կազմելով 2 հազար 975 մլն լարի (1053 մլն դոլար)։
Կառավարության տվյալներով՝ նախարարության եկամուտների ավելացումը հիմնականում կապված է 2023 թվականին Վրաստանում անցկացվելիք մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունելու համար ֆուտբոլային մարզադաշտերի կառուցման և վերականգնման հետ։
Ճանապարհային ենթակառուցվածքների կառուցում-վերականգնմանը կտրամադրվի՝ 1852 մլն լարի (655 մլն դոլար), քաղաքային ենթակառուցվածքների վերականգնմանը` 531 մլն լարի (187 մլն դոլար), ջրամատակարարման համակարգի կառուցում-վերականգնմանը 444 մլն լարի (157 մլն դոլար), թափոնների կառավարմանը՝ 33,5 մլն լարի (11 մլն դոլար), Հանրակրթական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանը` 93 մլն լարի (32 մլն դոլար) և այլ ծրագրերը՝ 19,2 մլն լարի (6 մլն դոլար)։