Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մտահոգություն է հայտնել ռուսական զորքերի կողմից 19-րդ դարի աբխազական եկեղեցու և լեհական գերեզմանի ոչնչացման վերաբերյալ`տեղի ունեցածը որակելով «կանխամտածված վանդալիզմի ակտ»: Այս մասին «interpressnews»-ին հայտնել են նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունից:
«Սա կանխամտածված վանդալիզմի ակտ է, ինչը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում` Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի պայմանները: Մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջագային կազմակերպություններին` արձագանքել և համարժեք գնահատական տալ ՌԴ-ի կողմից իրականացված ապօրինի գործողություններին», -նշված է Վրաստանի նախագահի տարածած հայտարարության մեջ: