Թբիլիսիի քաղաքապետարանը «Սպորտը ավագ սերնդի համար» նախագծի շրջանակներում սկսում է մայրաքաղաքի լողավազաններից և ֆիթնես կենտրոններից անվճար օգտվել ցանկացող 60 տարեկանից բարձր քաղաքացիների գրանցումը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կառավարության նիստում ասել է, որ գրանցումը հնարավոր կլինի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 3-ը։
«Առողջ ապրելակերպի խթանումը կարևոր է ոչ միայն երիտասարդների, այլև բոլոր տարիքային խմբերի համար։ Մեր հայտարարած ծրագիրը նախատեսում է Թբիլիսիում գրանցված 60 տարեկանից բարձր անձանց հնարավորություն տալ օգտվել լողավազաններից և ֆիթնես կենտրոններից՝ անվճար», — ասել է Կալաձեն։
Ծրագրում ընդգրկված շահառուները կկարողանան օգտվել Նաձալադևի և Գլդանի մարզահամալիրների լողավազաններից և մարզասրահներից։