Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, այս տարվա օգոստոսին Վրաստանում գների մակարդակի աճի տեմպերը համեմատաբար նվազել են, թեև այն դեռ բարձր մակարդակի վրա է։
Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի օգոստոսին երկրում գնաճի տարեկան մակարդակը կազմել է 10,9 տոկոս, թեև մեկ տարվա ընթացքում շատ ավելի են աճել ամենակարևոր ապրանքախմբերի գները.
- սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 15,8 տոկոս
- տրանսպորտ՝ 15,6 տոկոս,
- հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ՝ 14,9 տոկոս,
- բնակարան՝ ջուր, լույս, գազ՝ 12.4 տոկոս
- կահույք և կենցաղային իրեր՝ 10.1 տոկոս:
Թուրքիայում 2022 թվականի օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 80,21 տոկոս: Իսկ ապրանքախմբերի ցանկը, որտեղ գներն աճել են ամենաարագ տեմպերով, ունի հետևյալ տեսքը.
- տրանսպորտ՝ 116,8 տոկոս,
- կահույք և կենցաղային իրեր՝ 92 տոկոս,
- սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խումբ՝ 90 տոկոս,
- ալկոհոլային խմիչքների և ծխախոտի աճը՝ 82,5 տոկոս,
- հյուրանոցներ և ռեստորաններ՝ 81 տոկոս:
Ադրբեջանում գների ընդհանուր մակարդակի աճի տեմպերը բնութագրվում են նվազման միտումով, ինչպես Վրաստանում, ինչի մասին վկայում է օգոստոսյան վիճակագրությունը, որի համաձայն երկրում տարեկան գնաճը կազմել է 13 տոկոս:
Բացի այդ, գների աճի տեմպերը դեռ բարձր են Ռուսաստանում, որտեղ օգոստոսին տարեկան գնաճի մակարդակը կազմել է 15,1 տոկոս: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գների ընդհանուր մակարդակը երկրում մեկ տարում աճել է 9,1 տոկոսով։