Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտակայքում նախօրեին իրավապահներ էին մոբիլիզացվել։ Ինչպես «Մթավարի արխի»-ին է հաղորդում, դեսպանության շենքի մոտ պայթուցիկ փնտրողներ էին աշխատում։
ԱՄՆ դեսպանատունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն շնորհակալություն է հայտնում Վրաստանի իրավապահ մարմիններին՝ անվտանգության առումով աջակցության համար։
«ԱՄՆ դեսպանատունը բարձր է գնահատում Վրաստանի իրավապահ մարմինների ցուցաբերած աջակցությունն ու համագործակցությունը՝ դեսպանատան տարածքում տեղի ունեցած անվտանգության միջադեպին արձագանքելու համար», — ասված է դեսպանատան կողմից լրատվամիջոցներին տրամադրած տեղեկության մեջ։