Վրացական իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների սրման մասին և նշել, որ հնարավորությունների սահմաններում Վրաստանը պատրաստ է իր դերն ունենալ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։
«Մեզ համար ամենակարևորը տարածաշրջանում խաղաղության ապահովումն է։ Բոլորի համար գլխավոր խնդիրն, իհարկե, պետք է լինի հակամարտության դադարեցումը։ Մենք դա ասել ենք Ուկրաինայի հարցի հետ կապված, և, իհարկե, մեզ համար ավելի զգայուն է, երբ խոսքը երկու հարևան և բարեկամ երկրների մասին է։ Եթե այս առումով կարողանանք ինչ-որ բան անել, իհարկե, կանենք ամեն ինչ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հիշեցնենք. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ադրբեջանական բանակի կազմում կան կորուստներ։