Թբիլիսիի միջազգային օդանավակայանը 2022 թվականի օգոստոսին սպասարկել է ավելի քան 363,8 հազար ուղևորի, ինչը համապատասխանում է նախքան համաճարակը գրանցված տվյալներին, հայտնում է TAV Georgia-ն, որը կառավարում է Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանները։
Վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի նախահամաճարակային մակարդակը վերականգնվել է 92 տոկոսով։ Միաժամանակ, անցյալ ամսվա ցուցանիշը 48 տոկոսով ավելի է 2021 թվականի օգոստոսի ուղևորահոսքի ցուցանիշից։
Բաթումիի միջազգային օդանավակայանում ուղևորափոխադրումների վերականգնումն ավելի արագ է ընթանում, օգոստոսին սպասարկվել է շուրջ 103,7 հազար ուղևոր՝ 2 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և 7 տոկոսով ավելի` 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։