Ուկրաինական Իրպեն քաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի վրացի մարտիկների անունով: Իրպեն քաղաքը մինչև 2022 թվականի մարտի վերջը գտնվում էր Ռուսաստանի օկուպացիայի տակ։
Այս տեղեկությունը հայտնել է քաղաքացիական ակտիվիստ Գիգա Մակարաշվիլին, որը կամավոր մեկնել է Ուկրաինայի ռազմաճակատ։
«Իրպենի քաղաքապետարանը համաձայնել է, քաղաքում վրացի մարտիկների անունով փողոց կլինի, նաև` հուշահամալիր այդ փողոցում»,- գրում է Մակարաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։
Իրպենը Կիևի մերձակայքում գտնվող 60 հազար բնակչությամբ քաղաք է։ Պատերազմի առաջին օրերից վերջինս դարձավ Ուկրաինայի համար մղվող մարտերի կիզակետ։