ՊՆ-ը հերքել է վրացական բանակից զինվորների զանգվածային արտահոսքի մասին լուրը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է վրացական բանակի շարքերից զինվորականների զանգվածային արտահոսքի մասին տեղեկությունը։

Այսօր` ավելի վաղ, ifact.ge-ի հետաքննող լրագրողները նյութ էին հրապարակել երկրում ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության ճգնաժամային իրավիճակի մասին։ Հեղինակները նաև նշել են, որ վրացի օդաչուները ստիպված են մեկնում արտերկիր՝ իրենց որակավորումը պահպանելու համար, քանի որ չկան համապատասխան միջոցներ, ռազմական ավիացիան ամբողջովին անսարք վիճակում է, հնարավոր չի վերականգնել կամ գտնվում է վերանորոգման փուլում։

«Պաշտպանության բանակը կենդանի օրգանիզմ է, և ակնհայտորեն որոշակի թվով մարտիկներ հեռանում են բանակից, բայց զուգահեռաբար այդ նույն շարքերը համալրվում են։ ՊՆ-ն բազմիցս պարզաբանել է, որ արտահոսքի և համալրման առումով ՊԲ բոլոր ճյուղերում ցուցանիշները կայուն են»,- ասված է ռազմավարական կապերի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ «քաղաքական կողմնակալ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները ապատեղեկատվական արշավ» են սկսել «ռազմական օգնության ուղղությամբ աննախադեպ քայլերի վրա», նպատակ ունենալով «ստվերել հաջող բարեփոխումները», ինչը հնարավորություն է տվել «էականորեն բարելավելու» զինվորականների ֆինանսական վիճակը:

Գերատեսչությունը խոստանում է, որ կշարունակի բարելավել զինվորականների պայմանները, իսկ վրացական բանակն առաջիկա տարիներին էլ ավելի կամրապնդվի։