Վրաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել 2022 թվականի բյուջեի փոփոխություններին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ բյուջեի եկամտային մասն ավելանում է 1,2 մլրդ լարիով, որով կֆինանսավորվեն համապատասխանաբար ավելացած պետական ծախսերը։
Փոփոխությունների մասին մանրամասնել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։ Ըստ փոփոխությունների, ասել է նա, նախատեսվում է ձեռք բերել նոր փրկարարական ուղղաթիռ, որը կարժենա 50 մլն լարի։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը կվաճառի «Սուպեր Պումա» ուղղաթիռը և կգնի նոր փրկարարական ուղղաթիռ։
Տնտեսական առաջընթացը կառավարության ճիշտ քաղաքականության արդյունքն է. Ղարիբաշվիլի