Վրաստանից Եվրոպա 3 հազարից ավելի քաղաքացու մուտքը սահմանափակվել է. Դարախվելիձե

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար (ՆԳՆ) Ալեքսանդրե Դարախվելիձեն հայտարարել է, որ Վրաստանի ավելի քան 3 000 քաղաքացիների մուտքը եվրոպական երկրներ սահմանափակվել է:

Ըստ Դարախվելիձեի, սահմանափակման պատճառը փաստաթղթերում անհրաժեշտ կարգի բացակայությունն է։

Նրա խոսքով, Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ճամփորդելիս հետևում է սահմանված կանոններին, թեև առանձին դեպքերում լինում են ճամփորդության ժամկետների խախտում և ապաստանի անհիմն խնդրանքներ։

Այսօր Բելգիայի Թագավորության ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար Նիկոլ դը Մուրը փոխնախարար Դարախվելիձեի հետ համատեղ ճեպազրույց է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ Վրաստանից Բելգիա ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է։

Նույն ճեպազրույցում Վրաստանի ՆԳՆ փոխնախարարը հայտարարել է, որ անօրինական միգրացիան և ապաստանի չփաստագրված հարցումները նոր խնդիր չեն, ինչին ի պատասխան՝ երկիրը քայլեր է ձեռնարկել:

«Սահմաններում և օդանավակայաններում ելքի հսկողության համակարգն ակտիվ է, ինչը նշանակում է` Վրաստանի սահմանին Եվրոպա մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում»,- ասել է Դարախվելիձեն:

Վրաստանում ապաստան հայցողների թիվն ավելացել է