Վրաստանի Շիդա Քարթլիի տարածքում գտնվող Խաշուրի քաղաքի շրջանային դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել 12-ամյա թոռնուհու բռնաբարության համար մեղադրվող 60-ամյա պապին։
Դատարանն ամբողջությամբ ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և մեղադրյալի նկատմամբ կայացրել մեղադրական դատավճիռ։
Դատապարտյալն ու նրա փաստաբանը համաձայն չեն որոշման հետ. մեղադրյալի փաստաբանը նշել է, որ դատարանի վճիռն անհիմն է, և դիմել են վերաքննիչ դատարան։։
Փաստաբանի պարզաբանմամբ՝ տուժող անչափահասը դատարանում կրկնել է նախկինում տրված ցուցումները։
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին իրավապահները ձերբակալել էին 60-ամյա տղամարդու, որը մեղադրվում էր իր 12-ամյա թոռան բռնաբարության համար։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա հոդվածով, 141-րդ հոդվածով (ընտանիքի անդամի նկատմամբ կատարած այլասերված արարք) և այլ կետերով: