Ռուսաստանի հետ երկխոսությունը կնպաստի շատ կոնֆլիկտների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ըստ նրա՝ Ռուսաստաի հետ համակործակցությունը կարևոր է Թուրքիայի համար, բայց դա չի ենթադրում Ուկրաինայի և Վրաստանի կոնֆլիկտների հարցում Թուրքիայի դիրքորոշման վերանայում. «Մենք ճանաչում ենք Ուրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը», -ասել է Չավուշօղլուն: Նա ուշադրություն է դարձրել Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցության վրա: Ըստ նախարարի՝ Թուրքիան, բոլորից շատն է հետարքրքված Սիրիայում կայունությամբ, Անկարան ամեն ինչ անում է՝ Սիրիայի զինադադարի համար: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետ կապված՝ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ միացյալ նահանգները չի կրկնի նախկինում թույլ տված մի շարք սխալներ: Առաջին հերթին, Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ն կարտահանձնի Ֆեթուլահ Գյուլենին: Եվրամիության հետ հարաբերությունների մասով՝ Չավուշօղլուն նշել է, թե առանց Անկարայի ԵՄ-ի ցանկացած քայլ կլինի ոչ լիարժեք: