Վրաստանում աշնանը կորոնավիրուսի հետ կակտիվանան սեզոնային վիրուսները, այդ թվում՝ այսպես կոչված շնչառական սինցիցիալ վիրուսը, որը հաճախ առաջացնում է թոքերի բորբոքման բարդություններ, նման կարծիք է հայտնել վարակաբան Մայա Բուծաշվիլին։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի արձագանքում տարբեր ընկերություններում կին աշխատակցուհիների նկատմամբ ղեկավարների կողմից ոտնձգություններին, պնդում է կանանց իրավունքների պաշտպան «Սափարի» հասարակական կազմակերպությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժության փակման արարողությանն ասել է. «եթե պետությունը կա, ապա այն կա հենց արժանի բանակի շնորհիվ»:
«Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժության ամփոփիչ միջոցառման ժամանակ իր ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ այն ևս մեկ հետևողական քայլ է միջազգային համագործակցության, Վրաստանի հպարտ բանակի պրոֆեսիոնալիզմի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակության խորացման ուղղությամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրենց ցավակցություններն են հայտնել թագավորական ընտանիքին Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Վրաստանի օդային տարածքն օգտագործած ընկերությունը չի գտնվում պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում Ռուսաստանի դե ֆակտո դեսպանատունը հրապարակել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հարցը այն բանից հետո, երբ ուկրաինական իշխանությունները նման ռեժիմ մտցնեն ՌԴ քաղաքացիների համար:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Պալիտրանիուս» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ «Վրացական երազանքը» միակ քաղաքական ուժն է, որը միավորում է հայրենասիրությունն ու եվրոպամետությունը:
Սեպտեմբերի 25-ին Թբիլիսիի պատմական փողոցներով 10-րդ անգամ կանցկացվի Tbilisi Marathon մարզական մրցույթը։
2022 թվականի հունվարից մինչև օգոստոս ամիսը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում օդային ճանապարհով փոխադրված բեռների ծավալը կազմել է 11 միլիոն 788 հազար 873 տոննա, ինչը 2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 27 տոկոսով պակաս 2019 թվականի ցուցանիշից։
Վրաստանի կառավարությունը կարճաժամկետ ծրագրով նախատեսում է նոր թույլտվության պայմաններ սահմանել ավտոկայանների և ուղևորափոխադրումների օպերատորների հավաստագրման համար։
Վրաստանում ավտոմեքենան ճանապարհին երկար ժամանակով կայանելու համար նախատեսված տուգանքը կրկնապատկվում է, նշված է «Երթևեկության մասին» օրենքում կատարված փոփոխություններում, որը խորհրդարանը հաստատել է 81 ձայնով։