Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի արձագանքում տարբեր ընկերություններում կին աշխատակցուհիների նկատմամբ ղեկավարների կողմից ոտնձգություններին, պնդում է կանանց իրավունքների պաշտպան «Սափարի» հասարակական կազմակերպությունը։
Օգոստոսի 23-ին մի երիտասարդ կին դիմել է իրավապաշտպաններին և ասել, որ ղեկավարի կողմից սեռական ոտնձգությունների է ենթարկվում։
Ըստ ՀԿ-ի, ևս երկու կին խոսում են նույն մենեջերի կողմից ոտնձգությունների մասին։
Հենց հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, նրանք դիմել են ՊՆ գլխավոր տեսչություն և հանձնել տեսաձայնային ապացույցներ։ Սակայն, ըստ «Սափարի»-ի, ՊՆ-ն երկու շաբաթ չի արձագանքել։
ՊՆ-ից պարզաբանել են, որ գլխավոր տեսչությունը ակտիվ աշխատում է և արդեն հարցազրույց է վերցրել գործով ներգրավված մի շարք անձանց, ինչպես նաև ոտնձգությունների մեջ մեղադրվող անձից։