Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Պալիտրանիուս» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ «Վրացական երազանքը» միակ քաղաքական ուժն է, որը միավորում է հայրենասիրությունն ու եվրոպամետությունը:
Խորհրդարանի նախագահն արձագանքել է արտահերթ ընտրությունների հետ կապված ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հայտարարությանը՝ նշելով, որ եթե այսօր անցկացվեն ընտրությունները, ապա «Վրացական երազանքը» համոզիչ հաղթանակ կտանի։
«Գործող իշխանությունը բավարարում է երկու հիմնական չափանիշի՝ եվրոպամետ և հայրենասեր։ Վրաց հասարակությունը պետք է տեսնի այս երկու կարևոր որակների միավորումը, դա այն է, ինչ տեսնում են «Վրացական երազանքում», որ նա միակ քաղաքական ուժն է, որը համատեղում է հայրենասիրությունն ու եվրոպամետությունը», — նշել է Պապուաշվիլին: