Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն Գերմանիայի Ռամշտեյն բազայում մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով՝ ամերիկյան կառավարությունը 2 մլն դոլարի չափով ֆինանսավորել է 20 ծրագիր՝ Վրաստանի մի շարք գանձեր (պատմամշակությային հուշարձաններ) փրկելու համար։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մարտ-հունիս ամիսներին Վրաստան է ժամանել 277 հազար 700 ռուսաստանցի:
Այն բանից հետո, երբ մի շարք երկրներ խիստ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ, շարքային քաղաքացիները որոշեցին լքել Ռուսաստանը և իրենց բիզնեսը տանել արտերկիր. մեծ թվով ռուսներ փոխադրվեցին Վրաստան:
Ռուսաստանի նախկին գործակալները, որոնք հավաքագրվել են FSB-ում (Անվտանգության դաշնային ծառայություն) և աշխատել այդ ծառայության համար, CNN-ին տված հարցազրույցում ասել են, որ ռուսական հատուկ ծառայությունն իրենց որոշակի ժամկետով հատուկ առաքելությամբ ուղարկել է Վրաստան։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան խոսել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են ծագել աբխազ հասարակության շրջանում՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու խնդրի առիթով:
Վրաստանի բանտերում գտնվող դատապարտյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ առցանց։ Այդ նպատակով դատապարտյալները կօգտվեն հատուկ ծրագրից, որով ուսանող դատապարտյալները կմասնակցեն դասախոսությունների։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանը կենտրոնական կառավարության և Գերմանական վերակառուցման բանկի աջակցությամբ սկսում է նոր տրանսպորտային նախագիծ իրականացնել, որը ենթադրում է Թբիլիսիի փողոցներում խելացի տրանսպորտային համակարգի մշակում։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նորանշանակ նախագահ Օդիլ Ռենո–Բասոն սեպտեմբերի 12-16-ը կայցելի Կովկաս, որի ընթացքում գործնական այցեր կունենա դեպի Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) նոր հարցման արդյունքներով՝ հարցվածների մոտ 30 տոկոսը չի կարող նշել, թե ինչն է պատճառը, որ Վրաստանը չի ստացել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ։
Հարցերի թվում է ապաօլիգարխացումը՝ Վրաստանի համար Եվրամիության սահմանած 12 պայմաններից մեկը, որի կատարումն անհրաժեշտ է անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։