Այն բանից հետո, երբ մի շարք երկրներ խիստ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ, շարքային քաղաքացիները որոշեցին լքել Ռուսաստանը և իրենց բիզնեսը տանել արտերկիր. մեծ թվով ռուսներ փոխադրվեցին Վրաստան:
Ռուսական Forbes-ը հոդված է հրապարակել, որտեղ նշել է ռուսների արտագաղթի լավագույն երկրների անունները։ Առաջին տեղում, իհարկե, Վրաստանն է, որն առանց վիզայի ռեժիմ ունի Ռուսաստանի հետ։
«Վրաստանն ընդգրկված է արտագաղթի առաջատար երկրների ցանկում։ Ռուսաստանից կարող եք մեկնել ցանկացած պահի, իսկ փաստաթղթերը կստանաք տեղում՝ 360 օրվա ընթացքում, առանց վիզայի»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նրանց համար, ովքեր ցանկանում են մի քանի տարի մնալ այս երկրում, մշտական բնակության կամ կացության թույլտվություն ստանալու բազմաթիվ տարբերակներ կան: Արտագաղթի և երկրում ապրելու բավարար պատճառներից են ձեռներեցությունն ու աշխատանքային միգրացիան, երկրում բացակայում են որոշակի մասնագիտություններ և հատկապես ծրագրավորողներ ու մասնագետներ էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։ Բնակության թույլտվություն կարող է ստանալ Վրաստանի քաղաքացու ամուսինը կամ մերձավոր ազգականը: Նաև Ռուսաստանից Վրաստան տեղափոխվելու էական պատճառն առնվազն 150 հազար լարի արժողությամբ անշարժ գույքի գնումն է։
Մշտական բնակություն ստանալու համար ներգաղթյալը պետք է Վրաստանում ապրի առնվազն երեք տարի` կացության թույլտվությամբ և հարցազրույց անցնի վրացերենի ու մշակույթի իմացության վերաբերյալ: Սա չի վերաբերում փախստականներին, ներդրողներին և Վրաստանի քաղաքացիների հետ ամուսնացած անձանց։ Մշտական բնակության իրավունքը գործում է 10 տարի: Քաղաքացիություն ստանալու համար դիմորդը պետք է ունենա երկրում ապրելու առնվազն հինգ տարվա փորձ, խոսակցական մակարդակով տիրապետի վրացերենին և լավատեղյակ լինի երկրի մշակույթին:
Ռուսական Forbes-ը, Վրաստանից բացի, առանձնացրել է նաև Իսրայելի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Կիպրոսի և Դոմինիկյան Հանրապետության անունները։