Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան խոսել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են ծագել աբխազ հասարակության շրջանում՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու խնդրի առիթով:
Շամբան նշել է, որ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փոխվում են. կողմերը ծրագրում են կառուցել Ռուսաստան-Վրաստան կապող թունել՝ ընդլայնելով Զեմո Լարսում (Վերին Լարսում) մուտքի միջոցները։
«Եթե նայենք լրատվամիջոցներին, ապա նրանք այնպիսի բացասական ալիք են սերմանել Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, որ դա չի բխում մեր շահերից։ Իրավիճակը պետք է տեսնել ընդհանուր պատկերի մեջ։
Հասարակության նման պառակտմամբ մենք որևէ հեռանկար չենք կարող ունենալ։ Նման վերաբերմունքով ամեն ինչ կկորցնենք։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, ցույց է տալիս մեզ, որ աշխարհն այլ է լինելու, և որտեղ ենք լինելու մենք տարածաշրջանում»,- ասել է Շամբան։
Աբխազական ընդդիմությանը կոչ է արվում զերծ մնալ հակառուսական արտահայտություններից