Վրաստանի Պետական աուդիտի նախկին ղեկավար Լաշա Թորդիան ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Լաշա Թորդիան «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իրեն այդ կարգավիճակը շնորհվել է 4 տարվա ընթացքում։
Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թորդիան մանրամասնել է, որ գործը կապված է 2017 թվականին նախկին գլխավոր դատախազ Օթար Ֆարցխալաձեի և Ֆինանսական ոստիկանության նախկին աշխատակից Միխեիլ Չոխելիի կողմից «Էլ Ցենտրո» գիշերային ակումբում իր վրա հարձակման հետ։
«Կարգավիճակի տրամադրման գործընթացը շարունակվում էր մոտ 4 տարի։ Դա կապված է Օթար Ֆարցխալաձեի հարձակման հետ։ Հետաքննությունն ու դատավարությունն այնպես են ընթացել, որ Օթար Ֆարցխալաձեն մեղավոր չի ճանաչվել։ Միայն մեկ անձ տուգանվել է 5000 լարիով, իսկ Օթար Ֆարցխալաձեն ամբողջությամբ արդարացվել է։ Դատավորը որոշում է կայացրել ինձ քաղաքական փախստականի կարգավիճակ շնորհել», — ասել է Թորդիան «Ֆորմուլա»-ին։
Հիշեցնենք՝ որ երկրի աուդիտի պետական ծառայության ղեկավար Լաշա Թորդիայի և նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի միջև 2017 թվականի մայիսի 12-ին միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում ծառայության ղեկավարը տարբեր վնասվածքներով հայտնվել էր հիվանդանոցում:
Նշվում է, որ միջադեպը կապված է ծառայության կողմից ուսումնասիրվող գործի հետ, որում ներքաշված է նախկին գլխավոր դատախազը։
Աուդիտի նախկին ղեկավարն ասել է, որ ստիպված է եղել հեռանալ երկրից, քանի որ իր հանդեպ քաղաքական հետապնդում էր իրականացվում, սպառնալիքներ էին հնչում իր և ընտանիքի հասցեին։