Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի կարծիքով՝ սխալ էր Ռուսաստանին՝ Վրաստանում և Ուկրաինայում սկսած ագրեսիայի համար չպատժելը:
Ըստ Կալասի, ոչ մի երկիր չի կարող իրեն ապահով զգալ, եթե չհաջողվի Ռուսաստանին կանգնեցնել Ուկրաինայում։
Նրա խոսքով՝ բոլորը պարտավոր են օգնել Ուկրաինային պաշտպանվելու։
«Այժմ միակ լուծումը կլինի Ռուսաստանի նահանջ դեպի իր սահմաններ, որպեսզի Պուտինը կորցնելու, բայց ոչ շահելու բան ունենան: Մնացած ամեն ինչը նշանակում է, որ ագրեսիան տվել է իր արդյունքը»,- ասել է Կալասը: