Մառնեուլիի քաղաքապետարանի աջակցությամբ, Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը Մառնեուլիում հողերի գրանցման համակարգային բարեփոխման հարցերի շուրջ խորհրդատվական հանդիպում է անցկացրել քաղաքացիների համար, հայտնում է Մառնեուլիի քաղաքապետարանը:
Նշվում է, որ քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալության ներկայացուցիչները, իսկ շահագրգիռ անձանց տրամադրվել է վեբ պորտալում՝ SLR.napr.gov.ge գրանցման հնարավորություն։
Հանդիպմանը ներկա է եղել Մառնեուլիի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեն։
Նշված բարեփոխման շրջանակներում քաղաքացիներն անվճար կստանան հետևյալ ծառայությունները.
- հողամասերի կադաստրային հատակագծման/չափագրման աշխատանքներ,
- իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
- գործարքի կողմերի ստորագրությունների ստուգում,
- նոտարական միջնորդություն,
- հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում,
- փաստերի հաստատում,
- հողամասի գտնվելու վայրը, իրավունքը հաստատող փաստաթղթով նույնականացում,
- հողամասի սեփականության գրանցում և դրա հետ կապված փոփոխություններ:
Նշենք, որ հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը մինչև 2024 թվականի ավարտը համակարգված գրանցումներ կիրականացնի բոլոր մունիցիպալիտետների տարածքներում։