Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն արձագանքել է Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հայտարարությանը:
Դեգնանը նշել է, որ Վրաստանի բոլոր ղեկավարների և վրացիների ուշադրության կենտրոնում պետք է լինի Եվրամիության 12 կետերի կատարումը։
«Նորմալ է, որ տարբեր տեսակետներ կան այդ առաջարկությունների իրականացման վերաբերյալ։ Եթե Վրաստանը հաշվի առնի տարբեր տեսակետները, դա ուժեղ ազդանշան կլինի Եվրամիության համար։ Այժմ խնդիր է դրված մշակել փաստաթուղթ, որը կարտացոլի այդ տարբեր տեսակետները։ ԵՄ-ն ցանկանում է տեսնել միասնություն, բազմաթիվ ձայներ՝ 12 հանձնարարականների իրականացման մեկ միասնական հնչեղ արձագանքում: Հուսով եմ՝ Վրաստանը պատրաստ կլինի ներկայացնել այն»,- ասել է Դեգնանը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ի ճեպազրույցում Մելիան հայտարարել էր, որ Վրաստանում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն՝ ամենավատ քաղաքական ճգնաժամը մեղմելու համար։
Իշխանություններն ընդդիմության պահանջը անհեթեթություն են համարում