Կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ տնտեսական աճը վերջին 7 ամիսների ընթացքում կազմել է 10,3 տոկոս։
Վարչապետը նշել, որ ուկրաինական պատերազմի ֆոնին շատ մեծ մարտահրավերներ կան ոչ միայն Եվրոպայում, այլ ամբողջ աշխարհում։
«Այս ֆոնին մենք ի վիճակի ենք երկնիշ տնտեսական աճի հասնել, ինչը շատ ողջունելի է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով, արտահանումը ևս զգալիորեն աճել է՝ 40 տոկոսով, իսկ տրանսֆերտները՝ 46,8 տոկոսով։
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բիզնես ոլորտում ևս շրջանառությունն աճել է։ Զբաղվածների թիվն աճել է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակներում։ Գործարար հատվածի շրջանառությունը հունվար-հունիս ամիսներին աճել է 25 տոկոսով, ինչը ողջունելի է»,- նշել է վարչապետը։