Օգոստոսի 1-31-ը վրաց-թուրքական «Սարփի» և «Կարծախի», վրաց-հայկական «Սադխլո» մաքսակետերում կանխվել են չհայտարարագրված ծխախոտ Վրաստան բերելու ապօրինի փորձեր։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայության աշխատակիցները Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական ուղեբեռներում, ինչպես նաև նրանց հսկողության տակ գտնվող ավտոմեքենաներում հայտնաբերել են 43 հազար 280 չհայտարարագրված ծխախոտ։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանք, օրինախախտները տուգանվել է 1000-ական լարիի չափով։