Վրաստանի պետական գնումների գործակալության հրապարակած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ այս տարվա սեպտեմբերին Վրաստանի կառավարությունը վառելիքը կգնի ավելի էժան, քան օգոստոսին էր։
Ավելի կոնկրետ՝ 2022 թվականի սեպտեմբերին կառավարությունը մեկ լիտր «սուպեր» տեսակի բենզինը կգնի 3,23 լարիով, իսկ օգոստոսին գնել է՝ 3,82 լարիով։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Wissol Petroleum Georgia-ն:
Տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերին «պրեմիում» դասի վառելիքի 1 լիտրի արժեքը 2,93 լարի կլինի. օգոստոսին գնման գինը կազմել է 3,51 լարի։
Համախմբված մրցույթում հաղթող է ճանաչվել Rompetrol Georgia ընկերությունը։ Ինչ վերաբերում է Euroregular-ին, ապա դրա գինը մեկ լիտրի համար կկազմի 2,92 լարի, մինչդեռ անցած ամիս այս ցուցանիշը 3,47 լարի էր։ Մրցույթում հաղթող է ճանաչվել SOCAR Petroleum Georgia-ն։