Նախագահը՝ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու, գաղտնալսումների և ՄԱԿ-ում դեսպան նշանակելու մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նախագահի աշխատակազմում կայացած ճեպազրույցում մի շարք հայտարարություններ է արել: Զուրաբիշվիլիի խոսքով՝ ոչ ոք չի ցանկանում Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ․ դա ոչ մեկին պետք չէ։

Ըստ նախագահի, սա այն բացահայտ ստերից է, որոնք իր կարծիքով՝ ոչ ոք չի լսել սովետական ​​քարոզչամեքենայից հետո:

«Մենք չենք կարող մի կողմից եվրոպական հեռանկար խնդրել, մյուս կողմից՝ հայհոյել մեր ամերիկյան ռազմավարական գործընկերներին, Եվրահանձնաժողովին և մեղադրել  եվրոպացիներին կամ այլ գործընկերներին, թե մեզ ուզում են ներքաշել պատերազմի մեջ»,- ասել է նախագահը։

Զուրաբիշվիլին բացատրել է, թե ինչու է վետո դրել գաղտնալսման մասին օրենքի նախագծի վրա։ Նրա խոսքով, կան հարցեր, երբ վետոն բարձր քաղաքական նշանակություն է կրում:

«Վետոյով ուզում էի ասել, որ կարող է լինել ինչ-որ իրավիճակ, որը պահանջում է որոշակի իրավունքի ընդլայնում, և վերջապես ինչպե՞ս ընդունվեցին այս փոփոխությունները՝ չհիմնավորված, հապճեպ, առանց խորհրդակցությունների ու շահագրգիռ կողմերի ներգրավվածության»,- ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին նշել է՝ ուրախ է, որ Վենետիկի հանձնաժողովը կիսում է վետոյի հիմքերը:

Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ ստորագրել է Դավիթ Բաքրաձեի՝ ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան նշանակելու մասին հրամանագիրը, քանի որ չի ցանկացել խոչընդոտել գործընթացին, որպեսզի Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված լինի։

Զուրաբիշվիլին ասել է, որ Բաքրաձեի մասին իր կարծիքը հաշվի չեն առնվել, ինչից հետո չի ցանկացել հետաձգել դեսպանի նշանակման գործընթացը։

Գաղտնալսումների գործով լրագրողների բողոքը ներկայացվել է ՄԻԵԴ