Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի և ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։
Նախարար Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել հայ դիվանագետին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին։