Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին ամփոփել է 2016 թվականը` խոսելով գերատեսչության կողմից իրականացված ծրագրերի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին:
Ոլորտի պատասխանատուն նշել է, որ Գյուղատնտեսության նախարարությունը գալիք տարում ուշադրությունը կկենտրոնացնի հատկապես տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության ոլորտը միջազգային չափանիշների հասցնելու վրա:
«Գյուղատնտեսական ապրանքներ գնելու նպատակով երկրից բավականին մեծ գումար է դուրս եկել: Կարևոր է, որ մենք նվազեցնենք դա` ավելի շատ արտադրանք տալով, քիչ գումար հանենք»,- հայտարարել է Լևան Դավիթաշվիլին: