Քութայիսի քաղաքի Ուսանողական-երիտասարդական այգում ՌԴ դրոշը վեր պարզած անձի ինքնությունը պարզվել է, նրա նկատմամբ վարչական իրավախախտումների արձանագրություն է կազմվել, հայտնում է Քութաիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնել են, որ արձանագրությունը կազմվել է Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150-րդ հոդվածի երկրորդ պրիմա մասի համաձայն, որը նախատեսում է վարչական մարմինների շենքերի ճակատներին, ինչպես նաև նրանց հարակից տարածքում տարբեր գրությունների, գծագրերի, խորհրդանիշների կամայական տեղադրում:
Օրենքի այս խախտումը ենթակա է 500 լարիի չափով տուգանքի։
Քաղաքապետարանի տվյալներով, օգոստոսի 29-ին Ուսանողական-Երիտասարդական այգու վարչական շենքի մոտ քաղաքացին ՌԴ դրոշ է բարձրացրել, իսկ այգու տնօրինությունն անմիջապես հանել է դրոշը։