Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի 126-րդ կմ-ին Խուլո-Զարզմի 2-րդ լոտի շինարարության շրջանակներում՝ ճանապարհի ընդլայնման աշխատանքներ իրականացնելու նպատակով սահմանափակումներ կգործեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Տեղեկության համաձայն, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 6-ը ամեն օր՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, նշված ճանապարհահատվածում կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Օրվա մյուս ժամերին երթևեկությունն ազատ կլինի»,- հայտնում են դեպարտամենտից: