Վրաստանում 2022 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 9,7 տոկոս, իսկ 2022 թվականի առաջին յոթ ամիսների աճի միջին ցուցանիշը սահմանվել է 10,3 տոկոսը։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Գոգիտա Թոդրաձեի խոսքով՝ 2022 թվականի հուլիսին տնտեսական աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տրանսպորտ և պահեստավորում, շինարարություն, տեղեկատվություն և կապ, հանքարդյունաբերություն, առևտուր։
«Geostat-ը ներկայացնում է տնտեսական աճի ամսական նախնական գնահատականները, ամեն ամիս հնարավոր է ճշգրտել նախորդ ամիսների ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառությունները, ինչը, համապատասխանաբար, հանգեցնում է աճի ամսական նախնական գնահատման տվյալների ճշգրտմանը», — նշել են Ազգային վիճակագրական ծառայությունից։