Վրաստանում գործող այն դպրոցները, որոնք ունեն որևէ առարկայից համապատասխան որակավորում ունեցող ժամանակավոր ուսուցչի կարիք (դպրոցի մշտական ուսուցիչը բացակայում է հարգելի պատճառներով), կարող են ժամանակավոր աշխատանքի ընդունել այլ ուսուցչի, որը կունենա փոխարինող ուսուցչի կարգավիճակ և այդ կերպ լրացնել կադրի բացակայությունը:
«Ալիք Մեդիան» մանրամասներ է ներկայացնում, թե ով կարող է լինել փոխարինող ուսուցիչ:
Փոխարինող ուսուցիչը՝ ժամանակավորապես բացակայող ուսուցչին փոխարինող անձն է, որն ունի առնվազն բակալավրի գիտական աստիճան ազգային ուսումնական ծրագրով նախատեսված առարկայական/առարկայական խմբում:
Ի՞նչ առարկա կարող է դասավանդել փոխարինող ուսուցիչը
Փոխարինող ուսուցիչը առանց ուսուցիչների կարիերայի առաջխաղացման սխեմայում ընդգրկվելու հանրակրթական հաստատությունում կարող է դասավանդել ազգային ուսումնական ծրագրով նախատեսված կամ չնախատեսված առարկաներ:
Ո՞ր դեպքում դպրոցը կարող է աշխատանքի ընդունել փոխարինող ուսուցչի
Եթե, կախված հանրակրթական հաստատության կարիքներից՝ անհնար է ժամանակավորապես բացակայող ուսուցչին փոխարինել նույն հանրակրթական ուսումնական հաստատության մեկ այլ ուսուցչով, որը համապատասխանում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հրավիրված ուսուցչի պահանջներին, դպրոցը կարող է աշխատանքի ընդունել փոխարինող ուսուցչի: