Գրանցման նյութերի և քննական գործընթացների վերլուծության ծառայության ղեկավար Մայա Գաբունիան տեղեկացրել է, թե որոնք են այս տարվա միասնական ազգային քննությունների առավել պահանջված մասնագիտությունները։
«Այս տարի ևս մրցակցությունը բացառիկ բարձր էր։ Պահանջված էին հետևյալ մասնագիտությունները՝ հոգեբանություն, իրավաբանություն, հումանիտար մասնագիտությունները` նույնպես, նաև բիզնեսի կառավարումը, բժշկի մասնագիտությունը և ատամնաբուժությունը»,- ասել է Մայա Գաբունիան։
Հիշեցնենք, որ Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է միասնական հանրապետական քննությունների վերջնական արդյունքները։