Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատասխանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը Եվրամիության ընդլայնման վերաբերյալ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ընդլայնել Եվրամիությունը` ընդունելով Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։
«Եվրաինտեգրման ուղղությամբ Վրաստանի ձեռքբերումները, նաև եվրոպական գործին նվիրվածության ու անձնազոհության պատմությունը Վրաստանին դարձնում են ԵՄ անդամակցության արժանի թեկնածու»,- գրել է Պապուաշվիլին իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք. Շոլցը նշել էր, որ Գերմանիան աջակցում է Եվրամիության ընդլայնմանը և Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրմանը։