Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի զորավարժարանում պաշտոնապես մեկնարկել է «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունը։
Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին շնորհավորել է զորավարժություններին մասնակցող Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողներին միջազգային վարժանքների մեկնարկի կապակցությամբ և իր խոսքում ընդգծել գործընկերների հետ համագործակցության և տարածաշրջանում կայուն միջավայրի ապահովման կարևորությունը։
Միջազգային վարժանքի բացման արարողությանը ներկա էին ՊՆ ներկայացուցիչները, զորավարժություններին մասնակցող երկրների պաշտպանական և ՆԱՏՕ-ի գլխավոր խմբի, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ու ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
Վրաստանում արդեն վեցերորդ անգամ են անցկացվում «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունները։
Միջազգային զորավարժությունները ղեկավարում են Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարությունը և ԱՄՆ–ի, Եվրոպայի ու Աֆրիկայի հրամանատարությունը (USAREUR), աջակցում է նաև Ուսումնական ու ռազմական կրթության հրամանատարության համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնը (JTEC):
«Արժանի գործընկեր 2022»-ի նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունը և փոխգործունակությունը՝ կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար Սևծովյան տարածաշրջանում։