Ռուսական կողմը պատրաստ է աշխատել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Այս մասին խոսել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիրգորի Կարասինը: Նրա խոսքերով՝ 2017 թվականին այս ուղղությամբ դրական առաջընթաց կգրանցվի: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:
«Նախագահ Պուտինն ընդգծել է, որ Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատելը բացառված չէ, և մենք պատրաստ ենք վրաց գործընկերների հետ աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է Կարասինը:
Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատման հնարավորության մասին խոսել է օրեր առաջ՝ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: