Խորհրդարանը Վրաստանի արտաքին քաղաքականության մասին բանաձեւի ընդունման օգտին քվեարկել է միաձայն ՝ 91 ձայ կողմ, 0 դեմ: Բանաձեւի ծրագիրը կազմել է «Վրացական երազանք»խմբակցությունը:Հաստատված ծրագրի համաձայն, Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է՝ երկրի ինքնիշխանության հաստատումը, դեօկուպացիան եւ խաղաղ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնումը:
Առանց այլընտրանքի առաջնահերթություն է Վրաստանի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամակցումը, իսկ երկրի գլխավոր ռազմավարական գործընկերն է Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Բանաձեւն ընդգծում է բազմակողմանի միջազգային ձեւաչափերում, միջազգային անվտանգության եւ կայունության հաստատման նպատակով ընթացիկ ռազմական գործողություններում Վրաստանի մասնակցության կարեւորությունը:
Սրանից բացի, բանաձևում ասված է, որ Վրաստանը, միջազգային մեխանիզմն օգտագործելով, կշարունակի ռացիոնալ քաղաքականությունը Ռուսաստանի հետ, ինչի նպատակն է ՝ նվազագույնին հասցնել արտաքին քաղաքական վտանգներ, Վրաստանի ինքնիշխանության հաստատման եւ տարածքային ամբողջականության վերականգնումը:
Վրաստանի կարեւոր արտաքին քաղաքական առաջնահերթություն է համարվում աշխարհաքաղաքական դիրքի օգտագործումը, տնտեսական զարգացման անխափան ընթացքը եւ արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների հայրենիք արժանի վերադարձն ու վերաինտեգրումը: