«Վրաստանի հացի արդյունաբերության միության» նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով, հացի գինը դեղերի նման վերահսկելու համար պետք է հացի համար ևս սահմանել ռեֆերենս գներ։
Դոլիձեն նշել է, որ հացի ներկայիս գինը ոչ թե արտադրության թելադրած, այլ «խանութներից բխած» գին է։
«Պետք է ռեֆերենս գներ մտցվեն, պետք է վերահսկողություն լինի, որ եթե ես խանութին հաց եմ մատակարարում, այդ գումարը չարտացոլվի իր շահույթի մեջ, այլ այն գնով մատակարարվի բնակչությանը, որով առաքվել է»,- ասել է Դոլիձեն։
Նրա խոսքով՝ հաց արտադրողները ցանկանում են հնարավորության դեպքում հացի գինը նվազեցնել մոտավորապես 10 թեթրիով։
Ըստ նրա, ցորենի գինն ու Վրաստանի նկատմամբ սահմանված լողացող մաքսատուրքի չափը համաշխարհային բորսայում նվազել են, և հնարավոր է դարձել երկիր ցորեն ներկրել ու գործարաններ շահագործել։
Դոլիձեի խոսքով, տեղական ցորենի արտադրության առումով այս տարի լավ բերք կա. երկրում տարեկան սպառվում է 650 հազար տոննա ցորեն, որից 150 հազար տոննան արտադրվում է Վրաստանում։