Այս պահին Թբիլիսիի տարածքում հրդեհի երեք օջախ կա:
Առաջին հրդեհի օջախը Թբիլիսիի Սամգորի թաղամասում է. բաց տարածքում այրվում են խոտածածկ տարածքն և օգտագործված անվադողերի շուկան։
Երկրորդ օջախը՝ Թբիլիսիի Ավճալա կոչվող բլրի գագաթին է, որտեղ ևս խոտածածկ տարածք է վառվում։
Երրորդ օջախը Թբիլիսիից ոչ հեռու, Թելեթիի վերին հատվածում գտնվող Շավնաբադա եկեղեցու հարակից տարածքում է։